«Ղարաբաղում դեռ որոշ հայկական զինված խմբեր կան». Ադրբեջանի նախագահ
 |azatutyun.am|
17:08 - 11 հոկտեմբերի, 2023

«Ղարաբաղում դեռ որոշ հայկական զինված խմբեր կան». Ադրբեջանի նախագահ |azatutyun.am|

azatutyun.am: «Այժմ [Ղարաբաղում] ընթանում է տարածքի զտումը զինված խմբավորումներից», - այսօր Բաքվում, ԱՊՀ անդամ պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մեր տեղեկություններով դեռ գոյություն ունեն որոշ խմբեր, որոնք թաքնվում են մեր տարածքում։ Սեպտեմբերի 20-ից հետո ևս Ղարաբաղում զինված սադրանքներ եղել են։ Տարածքը բավական մեծ է, լեռնային է և պատված է անտառներով, այնպես որ մեզանից որոշակի ժամանակ կպահանջվի այն զինված հրոսակախմբերից մաքրելու համար», - հայտարարել է Իլհամ Ալիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել