tert.am: Իսրայելի էներգետիկայի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Գազայի հատված էլեկտրականություն կամ ջուր չի մատակարարվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ առևանգվածները չեն վերադարձվել տուն:
«Մարդասիրական օգնություն Գազայի՞ն. ո՛չ մի էլեկտրական անջատիչ չի միացվի, ո՛չ մի ջրի պոմպ չի բացվի և ո՛չ մի վառելիքի մեքենա չի մտնի, քանի դեռ իսրայելցի առևանգվածներին տուն չեն վերադարձել: Ոչ ոք չի կարող մեզ բարոյականություն քարոզել», - գրել է նա X-ում:
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի զանգվածային հարձակման ժամանակ առևանգված և Գազայի հատված տեղափոխված մոտ 150 մարդու ճակատագիրը դեռևս պարզ չէ:
comment.count (0)