Արցախից բռնի տեղահանվածների քիչ տոկոսն է այս պահին աշխատանքով ապահովված. Միասնական սոցիալական ծառայության բաժնի պետ |aravot.am|
14:44 - 13 հոկտեմբերի, 2023

Արցախից բռնի տեղահանվածների քիչ տոկոսն է այս պահին աշխատանքով ապահովված. Միասնական սոցիալական ծառայության բաժնի պետ |aravot.am|

aravot.am: Արցախից բռնի տեղահանվածներն, այս օրերին հաշվառվում են Միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոններում, գնահատվում է նրանց մասնագիտական կարիքները, որից հետ ուղղորդվում են դեպի աշխատաշուկա: Այս մասին, այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանը։

Նրա խոսքով, այս պահին հիմնականում գնահատվում են այն անձանց մասնագիտական և որակական կարողությունները, որոնք արդեն մշտական բնակության վայրեր ունեն: Անդրադառնալով հարցին, թե աշխատաշուկայի հետ կապված ինչ գլոբալ խնդրի են բախվում բռնի տեղահանված մեր հայրենակիցները՝ Հակոբյանն ասաց. «Այս պահին խնդիրն այդքան էլ աշխատաշուկայի հետ չի կապված, քանի որ կազմակերպությունները, տնտեսվարողները տարբեր սոցիալական հարթակներում տեղեկացնում են թափուր աշխատատեղերի մասին, ավելին՝ նոր աշխատատեղեր են ստեղծում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար, նաև շատ տարբեր միջոցառումներ են իրականացնում, այդ թվում՝ աշխատանքի տոնավաճառներ: Իհարկե, այս փուլում ոչ բոլորն են ի վիճակի աշխատել, բայց աշխատաշուկայում առաջարկներ կան»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել