Բաքվում կալանավորված գեներալ Դավիթ Մանուկանը կապ է հաստատել հարազատների հետ |azatutyun.am|
15:06 - 13 հոկտեմբերի, 2023

Բաքվում կալանավորված գեներալ Դավիթ Մանուկանը կապ է հաստատել հարազատների հետ |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվում կալանավորված գեներալ Դավիթ Մանուկանը Հակարիի կամրջից երկու շաբաթ առաջ առևանգվելուց հետո օրերս վերջապես կապ է հաստատել հարազատների հետ։

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանցիների կողմից ձերբակալված Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը երկու օր առաջ ընտանիքի անդամների հետ կարճատև զրույց է ունեցել։

Դավիթ Մանուկյանի եղբայրը՝ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկանն «Ազատությանը» փոխանցեց, որ շփումը տեղի է ունեցել ռուսերենով։ Մանուկյանը ենթադրում է, որ այդկերպ ադրբեջանցիները փորձում են վերահսկել խոսակցությունը։ Գեներալ- մայորի հարազատները նաև տեղյակ են, որ Կարմիր Խաչից նրան առայսօր դեռ չեն այցելել։

Պատգամավորը պատմեց, որ եղբայրը Հակարիի կամուրջն անցնելիս եղել է իր մեքենայով, որի մեջ են այդ պահին գտնվել նաև գեներալ-մայորի կինը և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Արդյո՞ք մինչև ադրբեջանական անցակետն անցնելը պամանավորվածություն ձեռք բերվել է, որ ադբեջանցիները չեն խոչընդոտելու բարձրաստիճան զինվորականի և Արցախի նախկին պետնախարարի տեղափոխմանը Հայաստան։ Դավիթ Մանուկանի հարազատները ոչինչ չգիտեն։

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալը 2021-ից դադարեցրել էր զինվորական ծառայությունը՝ անցնելով թոշակի։ Առևանգումից երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին Բաքուն նրան 4 ամսով կալանավորեց՝ Մանուկյանին մեղադրելով Ղարաբաղում ահաբեկչական գործողություն կատարելու մեջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել