Պաշտոնական Բաքուն դատապարտել է ԵԽԽՎ զեկույցը
 |azatutyun.am|
12:34 - 14 հոկտեմբերի, 2023

Պաշտոնական Բաքուն դատապարտել է ԵԽԽՎ զեկույցը |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն դատապարտում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հոկտեմբերի 12-ին ընդունած Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վիճակի մասին զեկույցը։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է․ «Այս կառույցը հերթական անգամ չի կարողանում անաչառ մոտեցում ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ։ ԵԽԽՎ-ն շարունակում է անհիմն խոսակցությունների և մեր տարածաշրջանի որոշ երկրների նենգ քաղաքականության վրա հիմնված մոտեցում ցուցաբերել՝ ուղղված Ադրբեջանին նսեմացնելուն»։

«ԵԽԽՎ-ի անհիմն պնդումները Լաչինի ճանապարհով վերջին տասը ամիսների ընթացքում տեղաշարժվելու մասին և Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան որոշումների սխալ մեկնաբանությունը՝ միաժամանակ անտեսելով նրա 2023 թվականի հուլիսի 6-ի որոշումը, որը միաձայն մերժել էր Լաչինի շարջափակման վերաբերյալ Հայաստանի հայցերը, անընդունելի է:

ԵԽԽՎ-ն, պաշտպանելով էթնիկ հայերի իրավունքները գոյություն չունեցող սպառնալիքներից, անտեսում է Հայաստանից վտարված ադրբեջանցիների իրավունքների վերականգնման և արժանապատիվ վերադարձի կոչերը», - նշված է հայտարարությունում։

Պաշտոնական Բաքուն ընդգծում է՝ ԵԽԽՎ-ն «պետք է դադարեցնի Ադրբեջանի դեմ ուղղված անհիմն և կանխակալ քայլերը», որոնք «խաթարում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ջանքերի հեռանկարները»։

«Միևնույն ժամանակ, Եվրոպայի խորհրդի մեխանիզմները Ադրբեջանի դեմ օգտագործելու անհեռատես փորձերը լիովին հակաարդյունավետ են և չեն կարող խաթարել Ադրբեջանի վճռականությունը՝ շարունակելու գործել տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման և տեղի հայ բնակիչների վերաինտեգրման ծրագրերի առաջմղման ուղղությամբ։ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանը», - հավելել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել