Տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
 |azatutyun.am|
23:22 - 18 հոկտեմբերի, 2023

Տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել և քննարկել են բազմակողմ ձևաչափով համագործակցության հարցեր։

Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ Ջիդդայում կայացած հանդիպմանը նրանք խոսել են երկու երկրների միջև առկա համագործակցության, տարածաշրջանային օրակարգային հարցերի, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։

Ըստ նույն աղբյուրի՝ Բայրամովը մանրամասն տեղեկություններ է ներկայացրել «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի օրակարգի հեռանկարների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում գործողությունների մասին»։

Իրանական կողմը դեռ մանրամասներ չի հաղորդել հանդիպման մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել