hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքի հետ քննարկել է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ալիևը «կրկին հայտնել Է Բաքվի մտադրությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու և այն շուտափույթ ստորագրելու վերաբերյալ»:
comment.count (0)