ԼՂ նախագահը պետք է կողմնորոշվի՝ ստորագրե՞լ է ԼՂ-ն լուծարելու փաստաթուղթ, թե՞ ոչ․ Անդրանիկ Քոչարյան |armenpress.am|
13:08 - 23 հոկտեմբերի, 2023

ԼՂ նախագահը պետք է կողմնորոշվի՝ ստորագրե՞լ է ԼՂ-ն լուծարելու փաստաթուղթ, թե՞ ոչ․ Անդրանիկ Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի իշխանությունները ցանկանում են, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատասխանեն այն հարցերին, որոնց սպասում է արցախահայությունը: 

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Ուզում ենք, որպեսզի Արցախի իշխանությունները պատասխանեն այն հարցերին, որոնց սպասում են արցախահայերը Հայաստան տեղափոխվելուց հետո։ Այդ իշխանությունները մի օր ասում են՝ «ստորագրել ենք», մի օր ասում են՝ «չենք ստորագրել», մի օր ասում են՝ «այս պաշտոնյաները պետք է պաշտոնյա մնան, մյուսները պետք է չմնան», մեկ էլ ասում է՝ «պետք է գլուխ ջարդենք»։ Ես էլ ասում եմ՝ չէ, պարո՛ն Շահրամանյան, դուք 22 ձայնով ընտրված նախագահ եք, եկել է ժամանակը գլուխներ փրկելու, գլուխներ ջարդել չպետք է լինի»,- նշեց նա։ 

Քոչարյանն ընդգծեց՝ ԼՂ նախագահը պետք է կողմնորոշվի՝ ստորագրե՞լ է ԼՂ-ն լուծարելու փաստաթուղթ, թե՞ ոչ։

«Շահրամանյանը եթե չի ստորագրել ԼՂՀ-ն լուծարելու փաստաթուղթը, այդ դեպքում ինչո՞ւ է գտնվում Հայաստանում, ինքը պետք է պաշտոնավարեր Լեռնային Ղարաբաղում։ Ինչո՞ւ արցախահայությունը լքեց իր բնակավայրը»,- եզրափակեց Քոչարյանը։ 

Հոկտեմբերի 20-ին Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիա էին անցկացնում մի խումբ արցախցիներ՝ պահանջելով հանդիպում ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Նրանք պահանջում էին, որպեսզի ԼՂ նախագահը պարզաբանում ներկայացնի 2024 թվականի հունվարից ԼՂ-ն լուծարելու վերաբերյալ հրամանագիրը ստորագրելու հարցի շուրջ։ Ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը Շահրամանյանը վստահեցրեց, որ որևէ մեկը չի կարող Լեռնային Ղարաբաղը լուծարելու մասին հրամանագիր ստորագրել՝ նշելով, որ ավելին այդ պահին չի կարող ասել և հետագայում պարզաբանումներով հանդես կգա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել