Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր
21:17 - 23 հոկտեմբերի, 2023

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը:

Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր: Վերահաստատվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել