Հուսով ենք, որ «3+3» ձևաչափով Թուրքիայում կայանալիք հանդիպումից հետո դրանք կշարունակվեն Բաքվում և Երևանում. Աբդոլլահիան
 |1lurer.am|
12:00 - 24 հոկտեմբերի, 2023

Հուսով ենք, որ «3+3» ձևաչափով Թուրքիայում կայանալիք հանդիպումից հետո դրանք կշարունակվեն Բաքվում և Երևանում. Աբդոլլահիան |1lurer.am|

1lurer.am: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում հույս է հայտնել, որ այդ ձևաչափով հաջորդ հանդիպումներին ներկա կլինի նաև Վրաստանը, իսկ հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում։

«Հուսով ենք, որ Թուրքիայում կայանալիք հանդիպումների հաջորդ փուլից հետո այդ հանդիպումները կշարունակվեն Բաքվում և Երևանում»,- նշել է Աբդոլլահիանը:

ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպումը, նրա խոսքով, ցույց է տալիս, որ Իրանը ակտիվ է տարածաշրջանում և ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի զարգացումներին։

«Այս հանդիպմանն ընդգծվել է աշխարհաքաղաքականությունը չփոխելու հարցը։ Բաքվում Ալիևի հետ իմ հանդիպմանը նրանք հայտարարեցին, որ չեն ձգտում փոխել սահմանները, իսկ այժմ էլ Իրանի կողմից միջանցք է սահմանվել»,- ընդգծել է նախարարը:

Անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը՝ Աբդոլլահիանը նշել է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կարևոր էր այդ խնդիրը տարածաշրջանի երկրների հետ քննարկելու տեսանկյունից:

Նա հերթական անգամ խստորեն դատապարտել է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները, մեղադրել ԱՄՆ-ին՝ Իսրայելին աջակցելու և հակամարտությունը սրելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել