Բլինկենն Իրաքի վարչապետին կոչ է արել ապահովել ԱՄՆ ուժերի անվտանգությունը
 |armeniasputnik.am|
21:58 - 24 հոկտեմբերի, 2023

Բլինկենն Իրաքի վարչապետին կոչ է արել ապահովել ԱՄՆ ուժերի անվտանգությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Իրաքի վարչապետ Մուհամեդ Աս–Սուդանիի հետ քննարկել է մերձարևելյան երկրում ԱՄՆ զինծառայողների կոալիցիայի ուժերի վրա վերջերս գործած հարձակումները։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել են Պետդեպից։

«Պետքարտուղարը ողջունել է Իրաքի կառավարության կողմից ԱՄՆ զինվորական անձնակազմի և Իրաքում կոալիցիայի նկատմամբ վերջերս տեղի ունեցած հարձակումների և սպառնալիքների դատապարտումը։ Պետքարտուղարը կոչ է արել վարչապետին հետապնդել նրանց, ովքեր կանգնած են հարձակումների հետևում,և կատարել այդ օբյեկտներում անվտանգության պահպանման Իրաքի պարտավորությունները», – հայտնել են գերատեսչությունում։

Նախորդ շաբաթ անօդաչուներով հարձակումների էին ենթարկվել նաև Իրաքի արևմուտքում գտնվող Անբար քաղաքի Այն Ալ–Ասադ և Իրաքյան Քրդստանի Հարիր ռազմաբազաները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել