Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է․ Պապուաշվիլի
 |armenpress.am|
20:32 - 27 հոկտեմբերի, 2023

Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է․ Պապուաշվիլի |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:

«Ուրախ եմ, որ այս առումով դրական տեղաշարժեր կան խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Հույս ունեմ, որ դա հնարավորինս շուտ կիրականացվի, քանի որ մեր ընդհանուր շահերից է բխում մեր տարածաշրջանը դարձնել խաղաղության եւ անվտանգության տարածք»,- Վրաստանի խորհրդարանի նախագահի խոսքերը մեջբերում է «Սպուտնիկ-Վրաստան»-ը։

Նրա խոսքով՝ Վրաստանը միշտ եղել է մի երկիր, որը Հայաստանի և Ադրբեջանի բարեկամներին հնարավորություն է տվել հանդիպել առարկայական քննարկումների համար՝ պահպանելով չեզոքություն երկու երկրների նկատմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել