Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային ՀԸ-ին։ Խոսելով այն կարծիքի մասին, թե Ադրբեջանի վերջին հարձակումը տեղի է ունեցել նոր նախագահի ընտրության պատճառով, Շահրամանյանն այն կեղծ թեզ որակեց․
«Ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում Արցախում, պարզ է, որ իմ ընտրվելուց հետո չէ մշակվել ռազմական գործողությունների այդ պլանը․ դա նախօրոք պատրաստված էր, և դուք տեղյակ եք, որ մենք 9 ամիս եղել ենք բլոկադայի մեջ, վերջին 4 ամիսները՝ պաշարման մեջ, ինչ խնդիրներ ենք ունեցել ներքին կյանքում։ Վերջին ամիսներին ես՝ որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, մշտապես ստանում էի այդ տեղեկությունը, և մենք պարբերաբար քննարկում էինք, թե ինչ կուտակումներ է իրականացնում Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով, նաև ծանր տեխնիկա, հրետանի, մեծ քանակով անձնակազմ՝ այդ թվում հատուկ նշանակության։ Եվ խոսել, որ վերջին օրերին է այդ գաղափարը ծագել և ընտրությունների հետ է կապված, ինձ թվում է՝ ճիշտ չի ու կեղծ թեզ է»։
comment.count (0)