Եվրամիությունը մոտ 1,7 միլիոն եվրոյով ավելացնում է մարդասիրական ֆինանսավորումը Հայաստանին
 |1lurer.am|
18:21 - 31 հոկտեմբերի, 2023

Եվրամիությունը մոտ 1,7 միլիոն եվրոյով ավելացնում է մարդասիրական ֆինանսավորումը Հայաստանին |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական հանձնաժողովը մոտ 1,7 միլիոն եվրոյով ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը Հայաստանին՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան ներգաղթած մարդկանց:

«Նոր ֆինանսավորումը կուղղվի տեղահանված անձանց ԵՄ-ի ցուցաբերած մարդասիրական օգնության հետագա ամրապնդմանը՝ տրամադրելով դրամական օգնություն, կացարան, պարենային անվտանգություն և ապրուստի միջոցներ, պաշտպանություն և առողջապահություն»,- նշված է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության հաղորդագրության մեջ:

Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը նշել է, որ ԵՄ-ն մեծացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը ձմռանը պատրաստվելու համար:

ԵՄ-ից հիշեցնում են, որ այս ֆինանսավորումը գալիս է լրացնելու հանձնաժողովի արդեն հայտարարած 10,45 միլիոն եվրոն, ուստի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կգերազանցի 12 միլիոն եվրոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել