Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են Հյուսիս-հարավի երկաթուղային բաղադրիչի զարգացման հեռանկարը
 |1lurer.am|
20:41 - 31 հոկտեմբերի, 2023

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են Հյուսիս-հարավի երկաթուղային բաղադրիչի զարգացման հեռանկարը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի երկաթուղային բաղադրիչի զարգացման հեռանկարը։

Բելոուսովը և Մուստաֆաևը դեռ հոկտեմբերի սկզբին բանակցություններ էին վարել հաղորդակցությունների ոլորտում գործակցությունը զարգացնելու շուրջ։

Հյուսիս-հարավը Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայի նավահանգիստ մուլտիմոդալ երթուղի է՝ 7,2 հազար կիլոմետր երկարությամբ։ Նախատեսվում է 3 երթուղի՝ տրանսկասպյան (երկաթուղիների և նավահանգիստների ներգրավմամբ), ինչպես նաև արևմտյան և արևելյան (ցամաքային): 2023 թվականի մայիսին Ռուսաստանը և Իրանը փաստաթղթեր են ստորագրել Հյուսիս-հարավի արևմտյան երթուղու վերջին անհրաժեշտ երթուղու մաս կազմող Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել