Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի այցը Ղազախստան |factor.am|
17:27 - 01 նոյեմբերի, 2023

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի այցը Ղազախստան |factor.am|

factor.am: Ղազախստանն ինքնիշխան պետություն է, որն իր հայեցողությամբ զարգացնում է հարաբերություններն այլ երկրների հետ։ Այն ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ, Ռուսաստանը և Ղազախստանը դաշնակիցներ են։

Լրագրողներին այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Կրեմլը վերաբերվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին Ղազախստան, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Մակրոնը ժամանել էր Ղազախստան և հանդիպել երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

«Այն (Ղազախստանը) ինքնիշխան պետություն է և, իհարկե, իր հայեցողությամբ զարգացնում է հարաբերությունները բոլոր երկրների հետ»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանն ու Ղազախստանն ունեն «պատմական, ռազմավարական գործընկերային հարաբերություններ»։

«Նրանք մեր դաշնակիցներն են: Մեր շահերը միավորված են բազմաթիվ ինտեգրացիոն ձևաչափերում: Եվ մենք զարգացնում ենք մեր սեփական հարաբերությունները Ղազախստանի հետ, ինչը մենք շատ ենք գնահատում»,- հավելել է Պեսկովը՝ ընդգծելով «Աստանայի կողմից լիակատար փոխադարձությունը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել