factor.am: Բահրեյնը Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին և խզել տնտեսական հարաբերությունները հրեական պետության հետ։ Այս մասին հայտնել է երկրի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատը), փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Սա Բահրեյնի ամուր պատմական դիրքորոշման հաստատումն է Պաղեստինի գործին և եղբայրական պաղեստինյան ժողովրդի օրինական իրավունքների պաշտպանությանը, ինչպես Նորին Մեծություն թագավորը հայտարարել է բոլոր համաժողովների և միջոցառումների ժամանակ»,- ասել են օրենսդիրները:
Բահրեյնում Իսրայելի դեսպանը նույնպես լքել է թագավորությունը։
comment.count (0)