armtimes.com: Կառավարությունը հերթական միջոցներ է հատկացվել 100 հազար դրամ և 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության տրամադրման շրջանակում վճարման գործընթացների համար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, «Հումանիտար կենտրոն»-ում մանրամասնելով կառավարության որոշումը, նշել է, որ 1 մլրդ 370 մլն ֆինանսավորում կհատկացվի այս երկու ծրագրերին:
100 000 դրամ միանվագ աջակցության ծրագրի շրջանակում արդեն վճարում է կատարվել 100 820 անձի:
Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ, կառավարության երեկվա որոշմամբ, ևս 4200 հոգու համար ֆինանսավորում կհատկացվի, որը առաջիկա օրերին կվճարվի:
Ինչ վերաբերում է 40+10 ծրագրին, ապա, ըստ Դավիթ Խաչատրյանի, կառավարության երեկվա նիստով հատկացվել է 950 մլն դրամ: Այս հատկացումներով միասին կֆինանսավորվի 92 525 անձ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն անդրադարձել է նաև երրորդ ծրագրին, որն արդեն հաջոր շաբաթ կներկայացվի կառավարության նիստի հաստատմանը: Խոսքը վերաբերում է բռնի տեղահանված անձանց առաջնային սպառման ծախսերը հոգալու նպատակով նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին 50 000 դրամ հատկացնելուն:
Այս ծրագիրը նույնպես վերաբերում է բոլոր տեղահանվածներին՝ անկախ տարիքից և աշխատանք ունենալու հանգամանքից: Ըստ Դավիթ Խաչատրյանի, ծրագրի մասին ավելի հանգամանալից կներկայացվի կառավարության հաջորդ նիստում:
comment.count (0)