Ոմանք կցանկանային, որ «Հըզբոլլահը» ներքաշվեր լայնամասշտաբ պատերազմի մեջ․ Հասան Նասրալլա

 |factor.am|
10:53 - 04 նոյեմբերի, 2023

Ոմանք կցանկանային, որ «Հըզբոլլահը» ներքաշվեր լայնամասշտաբ պատերազմի մեջ․ Հասան Նասրալլա |factor.am|

factor.am: Լիբանանի «Հըզբոլլահ» արմատական խմբավորման ղեկավար Հասան Նասրալլան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ դիմել է Լիբանանում և ամբողջ աշխարհում իր կողմնակիցներին: Նա ՀԱՄԱՍ-ի հարձակումը 100 տոկոսով պաղեստինյան գործողություն է անվանել, սակայն չի բացառել ապագայում «Հըզբոլլահի» զինյալների և Իսրայելի միջև հակամարտության սրման հավանականությունը:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Հասան Նասրալլան գովաբանել է ՀԱՄԱՍ-ին հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման համար՝ հայտարարելով, որ զինյալները գործել են «ճիշտ, իմաստուն և արդար»: Նա նաև շնորհակալություն է հայտնել Եմենում և Իրաքում ծայրահեղական խմբավորումներին՝ Իսրայելի դեմ իրենց պայքարին մասնակցելու համար:

«Հըզբոլլահը» Լիբանանի ամենամեծ ռազմաքաղաքական ուժն է։ ԱՄՆ-ը և Արևմուտքի այլ երկրներ այն ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել ։

Այս պահին «Հըզբոլլահի» զինյալները հարձակումներ են իրականացնում իսրայելցի զինվորականների վրա լիբանանա-իսրայելական սահմանին և գնդակոծում Իսրայելի տարածքը:

Բախումները գնահատվում են բավականին ինտենսիվ, ՑԱԽԱԼ-ը լրացուցիչ ուժեր է կենտրոնացրել իր հյուսիսային սահմանների մոտ, սակայն մինչ օրս չի համարվում, որ «Հըզբոլլահ»-ը  ՀԱՄԱՍ-ի կողմից պաշտոնապես պատերազմի մեջ է մտել Իսրայելի դեմ: Ա

մեն ինչ կարող էր փոխվել Նասրալլայի երկար սպասված ելույթից հետո, բայց կարծես թե լիբանանյան խմբավորումը պատրաստ չէ բարձրացնել հակամարտության  խաղադրույքները: Շիա խմբավորման առաջնորդի ելույթը համընկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Իսրայել այցի հետ։

Շեյխ Հասան Նասրալլայի խոսքերով՝ Իսրայելի կանխարգելիչ հարվածը Լիբանանին կլինի Իսրայելի ամենամեծ սխալը իր գոյության ամբողջ ընթացքում: Նա հավելել է, որ իր գլխավորած «Հըզբոլլահ» շարժման գործողությունները ստիպել են ՑԱԽԱԼ-ին ուժերի մի մասը տեղափոխել Լիբանանի հետ սահման:

«Ոմանք ասում են, որ «Հըզբոլլահը» պատրաստվում է պայքարի մեջ մտնել։ Ես ձեզ ասում եմ՝ մենք այդ մարտը վարում ենք հոկտեմբերի 8-ից։ Ոմանք կցանկանային, որ «Հըզբոլլահը» ներքաշվեր լայնամասշտաբ պատերազմի մեջ, բայց ես կարող եմ ձեզ ասել, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում իսրայելա-լիբանանյան սահմանի երկայնքով, մեծ նշանակություն ունի, և դա վերջը չէ»,- հայտարարել է Նասրալլան։

Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո իր առաջին հրապարակային հայտարարության մեջ Նասրալլան նաև հայտարարել է, որ «Հըզբոլլահ» շարժումը, իբր, ոչինչ չի իմացել ՀԱՄԱՍ-ի՝ հոկտեմբերի 7-ի հարձակմանը նախապատրաստվելու մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել