Իսրայելի բանակի և պաղեստինյան դիմադրության ուժերի միջև կատաղի բախումներ են Գազայի հյուսիսում և Հորդանան գետի արևմտյան ափին |1lurer.am|
14:48 - 04 նոյեմբերի, 2023

Իսրայելի բանակի և պաղեստինյան դիմադրության ուժերի միջև կատաղի բախումներ են Գազայի հյուսիսում և Հորդանան գետի արևմտյան ափին |1lurer.am|

1lurer.am: Արաբական լրատվամիջոցները գրում են, որ իսրայելական բանակի և պաղեստինյան դիմադրության մարտիկների միջև կատաղի բախումներ են Գազայի հատվածի հյուսիսում՝ Էրեզ անցակետի մոտ և Հորդանան գետի արևմտյան ափին։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կարևոր հենակետի գրավման մասին։ ՑԱԽԱԼ-ի տվյալով՝ հայտնաբերվել են հետախուզության համար արժեքավոր նյութեր: Ըստ իսրայելական կողմի՝ պատասխան հարվածներ են հասցվել նաև Լիբանանի տարածքին:

Al Jazeera-ն տեղեկացրել է, որ Իսրայելը հարվածել է Գազա քաղաքի՝ ՄԱԿ-ին պատկանող կրթական հաստատությանը, որտեղ հազարավոր փախստականներ են եղել, կան տասնյակ զոհեր և վիրավորներ:

Պաղեստինյան Կարմիր մահիկն էլ հայտնել է իսրայելական ուժերի կողմից Ալ-Շիֆա հիվանդանոցի շտապօգնության մեքենաների թիրախավորման մասին, նշվում է, որ մեքենաները վիրավորների էին տեղափոխում Եգիպտոսի հետ սահման: Հայտնի է տասնյակ զոհերի և վիրավորների մասին:

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է՝ հարվածել են շտապօգնության մեքենաներին, քանի որ դրանք տեղափոխել են ոչ թե քաղաքացիական անձանց, այլ ՀԱՄԱՍ-ի զինյալների: Իսրայելի բանակը հիշեցրել է՝ բազմիցս զգուշացրել են խաղաղ բնակիչներին՝ լքել ռազմական գործողությունների գոտին: Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն էլ հայտարարել է, որ պաղեստինցիների տառապանքը կավարտվի, երբ ՀԱՄԱՍ-ը ոչնչացվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել