Առողջապահության նախարարությանը նախատեսվում է 21 մլրդ դրամով ավելի գումար տրամադրել |armeniasputnik.am|
10:31 - 06 նոյեմբերի, 2023

Առողջապահության նախարարությանը նախատեսվում է 21 մլրդ դրամով ավելի գումար տրամադրել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ կառավարությունը 2024 թվականի համար նախատեսում է առողջապահության նախարարությանը 21 մլրդ դրամով ավելի գումար տրամադրել, քան նախորդ տարի։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«2024 թվականի ֆինանսավորման չափն առողջապահության ոլորտի համար առաջարկվում է 168,22 մլրդ դրամ։ Սա ավելին է նախորդ տարվա համեմատ, 21 մլրդ դրամով ավելին է։ Կապիտալ ծախսերը կկազմեն 11 մլրդ 871 մլն դրամ, իսկ ընթացիկ ծախսերը` 156 մլրդ դրամ։ Նախարարությունն իրականացնում է 11 ծրագիր և 49 միջոցառում»,– նշեց Հովհաննիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել