Հերացի փողոցում ավտոբուսներն առանձին գիծ կունենան. այս պահին փողոցը կահավորվում է
 |news.am|
12:26 - 06 նոյեմբերի, 2023

Հերացի փողոցում ավտոբուսներն առանձին գիծ կունենան. այս պահին փողոցը կահավորվում է |news.am|

news.am:  Տրանսպորտային համակարգի բարեփոխումներով պայմանավորված՝ շուտով Երեւանում շահագործման կհանձնվի ավտոբուսի համար Հերացի փողոցում առանձնացված հերթական գիծը: Այս մասին նշվեց այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Փոփոխությունն իրականացվում է հաշվի առնելով փողոցը սպասարկող հասարակական տրանսպորտի երթուղիների թիվն ու օրվա ծանրաբեռնված ժամերին փոխադրամիջոցների քանակը:

Այս պահին իրականացվում են նախապատրաստական միջոցառումներ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել