ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է. Էդմոն Մարուքյան  |aysor.am|
10:33 - 06 նոյեմբերի, 2023

ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է. Էդմոն Մարուքյան |aysor.am|

aysor.am: Արևմտյան հարթակներում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ գործընթացներն ավարտված չեն, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակում են։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ժամանակին, երբ լոբբինգ էինք անում, որ Արևմուտքը թիրախային ու հասցեական հայտարարություններով հանդես գա, արևմտյան գործընկերները փորձում էին ինչ-որ ձևակերպումներ գտնեին, որ շատ չի սրի Ադրբեջանի հետ հարաբերությունները, որպեսզի Ալիևը մասնակցեր այդ գործընթացին։ Մյուս կողմից, այդ փափուկ, գեղեցիկ ձևակերպումները բերեցին նրան, որ Ալիևը շատ հանգիստ կարողանում է հրաժարվել այդ հանդիպումներից։

Պետք է շարունակել աշխատանքը, պետք է պահանջել թիրախային գնահատականներ։ Շատ բան կա անելու, էնպես չի, որ ամեն ինչ ճիշտ է ընթացել, եթե ընթանար, Լեռնային Ղարաբաղում հայեր կապրեին», - նկատել է նա։

Մարուքյանը, մեկնաբանելով Արցախի պետական ինստիտուտների՝ ՀՀ-ում պահպանման հնարավորությունը, բացառել է այն՝ ասելով, թե դա կարող է վտանգել ՀՀ ազգային անվտանգությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել