ԱՄՆ-ն շարունակում է մերժել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում հրադադարի հաստատման կոչերը, դա համարում ենք պարտվողական լուծում․ Սպիտակ տուն |tert.am|
09:25 - 07 նոյեմբերի, 2023

ԱՄՆ-ն շարունակում է մերժել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում հրադադարի հաստատման կոչերը, դա համարում ենք պարտվողական լուծում․ Սպիտակ տուն |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները շարունակում է նախկինի պես մերժել պաղեստինա-իսրայելական հակամարտության շրջանակներում «ընդհանուր հրադադարի հաստատման» կոչերը։

Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։

«Մենք դեռ չենք կարծում, որ համընդհանուր հրադադարն այս պահին տեղին է։ Երբ խոսում ենք հրադադարի մասին, նկատի ունենք ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումն ամբողջ տարածաշրջանում, ինչն այս պահին համարում ենք պարտվողական լուծում և, հետևաբար, չենք աջակցում դրան» - ասել է Քիրբին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել