Տիգրան Պարսիլյանը և Լևոն Քոչարյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները
10:30 - 14 նոյեմբերի, 2023

Տիգրան Պարսիլյանը և Լևոն Քոչարյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները

Այսօր ԱԺ հերթական նիստում Տիգրան Պարսիլյանը երդվեց և դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր:

Մանդատը թափուր էր մնացել Մաթևոս Ասատրյանի մահվանից հետո։

ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի թափուր մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Սերյոժայի Պարսիլյանին։

Այնուհետև մանդատը երդմամբ ստանձնեց նաև «Հայաստան» խմբակցությունից Լևոն Քոչարյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին պարզ դարձավ, որ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի երեք պատգամավորի թեկնածուներ՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը դիմել էին ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկի դիմումներ: Նշվածից ելնելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի շրջականերում՝ ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուն Լևոն Քոչարյանն էր: Նա մինչ այդ կալանավորված էր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել