ՀԱՄԱՍ-ը կորցրել է Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունը. Իսրայելի ՊՆ
 |hetq.am|
12:08 - 14 նոյեմբերի, 2023

ՀԱՄԱՍ-ը կորցրել է Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունը. Իսրայելի ՊՆ |hetq.am|

hetq.am: ՀԱՄԱՍ խմբավորումը կորցրել է Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ մեկնաբանելով Գազայի հատվածում իսրայելական բանակի առաջխաղացումը։

«ՀԱՄԱՍ կազմակերպությունը կորցրել է Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունը։ Ահաբեկիչները փախչում են հարավ»,- ասել է Գալանտը։

Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարի տվյալներով՝ Գազայի բնակիչները թալանում են ՀԱՄԱՍ-ի պահեստները ու «այլևս վստահություն չունեն կառավարության նկատմամբ»։

Գալանտը նաև հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորականները շարունակում են գործել Գազայի հատվածում՝ ըստ առաջնային նպատակների և և վերջերս ուժեղացրել են ՀԱՄԱՍ-ի թունելների վրա հարձակումները։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել Գալանտի այս հայտարարությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել