Ընդդիմությունը պաշտպանության բյուջեի 7 տոկոսանոց աճը բավարար չի համարում |azatutyun.am|
13:42 - 16 նոյեմբերի, 2023

Ընդդիմությունը պաշտպանության բյուջեի 7 տոկոսանոց աճը բավարար չի համարում |azatutyun.am|

azatutyun.am: Դաշնակցական Արթուր Խաչատրյանը, ելույթ ունենալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անունից, նշեց, որ 2024 -ի բյուջեն Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման համարժեք քայլեր և միջոցներ չի նախատեսում։

Դա, ըստ Խաչատրյանի, առաջին հերթին վերաբերում է անվտանգային մարտահրավերներին։

«Արցախի բռնակցմանը, Արցախի բնակչության էթնիկ զտման, Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 250 քառակուսի կիլոմետրի բռնազավթման պայմաններում պաշտպանության բյուջեի ընդամենը 7 տոկոսանոց աճը բավարար չէ, հատկապես հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետևանքով մեր ռազմական միջոցների նվազումը, թշնամու շարունակական զինումը, և ագրեսիվ հռետորաբանությունը», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Շեշտելով, որ փոխարենը 18 տոկոսով ավելացնում են Ներքին գործերի նախարարության բյուջեն՝ Խաչատրյանն ընդգծեց․ - «Փաստորեն Հայաստանի կառավարության համար սպառնալիք են ոչ թե Ադրբեջանը և նրա հովանավոր Թուրքիան, այլ Հայաստանի քաղաքացիները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել