Բուժքույրը, որ միայնակ 25 հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց Արցախից տեղափոխեց Հայաստան

16:43 - 26 հոկտեմբերի, 2023

Բուժքույր Նուբար Աթայանը Արցախի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժում ստացող 25 անձանց Ստեփանակերտից ավտոբուսով միայնակ տեղափոխել է Գորիս։

«Ահավոր վիճակում նայեցի կողքերս, տեսա՝ Կարմիր խաչի աշխատողները էնտեղ կանգնած են։ Վազելով հասա նրանց մոտ, չոքեցի, խնդրեցի, աղաչեցի մեզ օգնել։ Կարմիր խաչի աշխատողը գրկեց, բարձրացրեց, քանի անգամ գլխուս պաչում ա, ասում ա՝ վայ, ինչի ես էդպես բան անում, քեզ անպայման կօգնենք»,- պատմում է տիկին Նունեն։

«25 հիվանդ էր, մարդ կար, որ պիտի պառկեր։ Ավտոբուսում տեղը քիչ էր, մտածեցի՝ դոշակ դնեմ գետնին, որ մի քանիսը նստեն, բայց չէ, էն լավ վիճակում գտնվող հիվանդները հերթափոխով կանգնեցին, երեք ժամում եկանք հասանք Գորիս»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել