armtimes.com։ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը 2019 թվականի ապրիլի 26-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել պաշտոնը ստանձնելուց իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
Որպես անշարժ գույք ԲԴԽ անդամը հայտարարագրել է 1 առանձնատուն եւ 1 բնակարան: Ըստ հայտարարագրի՝ Հովհաննիսյանն ունի 3 ավտոմեքենա՝ «NISSAN QASHQAI 2.0», «LEXUS GX 460» եւ «NISSAN MURANO 3.5 I» մակնիշների:
Պաշտոնը ստանձնելուց Հովհաննիսյանն ունեցել է 80 հազար դոլարի չափով հանձնած փոխառություններ:
ԲԴԽ անդամի դրամական միջոցները կազմել են 250 հազար եվրո, 48 մլն 600 հազար դրամ, 11 մլն 500 հազար ռուբլի եւ 215 հազար 715 դոլար:
Ավելին՝ armtimes.com
comment.count (0)