Արցախի թեմի առաջնորդը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն
11:48 - 20 նոյեմբերի, 2023

Արցախի թեմի առաջնորդը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն, իսկ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի վարիչ:

Հոգեշնորհ Տ. Սահակ վարդապետ Շաքարյանը ծառայության է կոչվել Սյունյաց թեմում առաջնորդական տեղապահի իշխանության ներքո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել