Ալիևը Ֆրանսիային մեղադրում է Հարավային Կովկասում նոր պատերազմի համար հող նախապատրաստելու մեջ |hy.armradio.am|
11:11 - 21 նոյեմբերի, 2023

Ալիևը Ֆրանսիային մեղադրում է Հարավային Կովկասում նոր պատերազմի համար հող նախապատրաստելու մեջ |hy.armradio.am|

hy.armradio.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է Հարավային Կովկասում նոր պատերազմի համար հող նախապատրաստելու մեջ։

«Ֆրանսիան ապակայունացնում է ոչ միայն իր անցյալ և ներկա գաղութները, այլև մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը»,- ասված է «Ապագաղութացում. կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնում և զարգացում» համաժողովի մասնակիցներին ուղղված Իլհամ Ալիևի ողջույնի խոսքում, որն ընթերցել է նրա օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ալիևը նշել է, որ Հայաստանին զինելով՝ Ֆրանսիան «պարտադրում է ռազմական քաղաքականություն» և «հող է նախապատրաստում նոր պատերազմի սանձազերծման համար մեր տարածաշրջանում»։

Ալիևի խոսքով՝ Ֆրանսիան նաև օգտագործում է իր դիրքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տարբեր տարածաշրջաններում «աշխարհաքաղաքական ինտրիգների» համար, իսկ արևմտյան կազմակերպությունները Փարիզի կողմից օգտագործվում են այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել