Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը
 |armenpress.am|
15:13 - 21 նոյեմբերի, 2023

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։ X-ի միկրոբլոգում այս մասին գրառում է արել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ 

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված դիվանագիտական ջանքերի ակտիվացման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 18-ի հրապարակային հայտարարությունից հետո հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել համաձայնագրի իր 6-րդ առաջարկը:  Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նախկինում հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթղթի կնքմանն ու ստորագրմանը»,- նշված է ԱԳ նախարարության հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել