«Դիմակը պատռված է․ Ադրբեջանում USAID-ի գործունեության համար այլևս տեղ չկա»․ Հաջիեւ  |civilnet.am|
12:03 - 22 նոյեմբերի, 2023

«Դիմակը պատռված է․ Ադրբեջանում USAID-ի գործունեության համար այլևս տեղ չկա»․ Հաջիեւ |civilnet.am|

civilnet.am: «Դիմակը պատռված է․ Ադրբեջանում USAID-ի գործունեության համար այլևս տեղ չկա»․ նոյեմբերի 21-ի երեկոյան X-ի հարթակում գրառում է արել Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ադրբեջանի նման որոշման պառճառ է դարձել այն, որ Միացյալ Նահանգները նոյեմբերի 21-ին ավելի քան չորս միլիոն դոլար է հատկացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար, իսկ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը հանդես էր եկել ուղերձով, որում իր աջակցությունն է հայտնել ավելի քան 100 000 տեղահանված արցախցիներին։

«Հայաստանի կողմից Ադրբեջանի հողերի՝ 30 տարի տևած օկուպացիայի ընթացքում, երբ ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներ ենթարկվել էին արյունալի էթնիկ զտումների, Միացյալ Նահանգները կանգնեց ագրեսոր Հայաստան պետության կողքին: Մեր օրերում նույն քաղաքականությունը շարունակվում է նույն ձևով ու դրսևորմամբ»,- ասել է Հաջիևը։

Ադրբեջանի նախագահի օգնականը X-ի հարթակում Սամանթա Փաուերին մեղադրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ համագործակցության համար։

«Ավրորա մրցանակաբաշխության ներքո ադրբեջանատյացությունը, թուրքատյացությունը, քաղաքական կոռուպցիան, փողով հարց լուծելն ու քաղաքական շահարկումները, հավանաբար, Ռուբեն Վարդանյանի և Սամանթա Փաուերի ընդհանուր արժեքներն ու հետաքրքրություններն էին»,- կարծում է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Հաջիևն իր գրառման մեջ Ռուբեն Վարդանյանին նաև մեղադել է փողերի լվացման մեջ՝ պնդելով, թե նա աջակցել է Ուկրաինայում անջատականությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել