azatutyun.am: Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա, այսօր Միացյալ Թագավորության (ՄԹ) Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ հանդիպման ժամանակ Բաքվում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևն ընդգծել է, որ Բաքուն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության՝ խաղաղության պայմանագիր կնքելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ, Դոքերթին նշել է, որ դրական են վերաբերվում տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման գործում ցանկացած ներդրմանը։
Դոքերթին այսօր է ժամանել Բաքու, նախքան այդ եղել է Երևանում և Թբիլիսիում։
comment.count (0)