Ավտոներկրմամբ զբաղվողները դժգոհ են հարկերի չափի փոփոխությունից |armeniasputnik.am|
12:20 - 23 նոյեմբերի, 2023

Ավտոներկրմամբ զբաղվողները դժգոհ են հարկերի չափի փոփոխությունից |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ավտոներկրմամբ ու դրանց վաճառքով զբաղվող ընկերությունները կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց բողոքում են որոշումից, ըստ որի՝ նրանք պետք է այսուհետ վճարեն շահութահարկ։

«Մեզ պարտադրում են ունենալ 20 տոկոս շահույթ։ Ու ըստ օրենքի՝ եթե անգամ մենք չունենանք այդ շահույթը, նրանք մեզ պարտադրում են, որ շահութահարկը վճարենք հենց այդ 20 տոկոսից։ Այսինքն՝ եթե ավտոմեքենան ինձ վրա նստել է 10.000 դոլար, ես ինչքանով էլ այն վաճառեմ, պետք է արդեն առնվազն 2 հազար դոլարի 18 տոկոսը վճարեմ որպես շահութահարկ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ավտոներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերության տնօրեն Ռաֆիկ Ղազարյանը։

Նա նշեց, որ նախագծի հեղինակները պատճառաբանել են, թե ավտոներկրմամբ զբաղվող ընկերությունները ունեն այդ եկամուտը, բայց չեն հայտարարագրում։ Ռաֆիկ Ղազարյանը վստահեցրեց, որ եթե նրանք իսկապես այդքան շահույթ ունենային, ապա այսօր այստեղ չէին լինի։

Ավտոներկրող Վարդան Օնանյանն էլ ասաց, որ ոչ մի ընկերություն 20 տոկոս եկամուտ չի ստանում, որ հարկվի այդ 20 տոկոսից։

«Հավաստիացնում եմ ձեզ, որ վերջին տարվա իմ փորձը ցույց է տալիս, որ որևէ գործարք չի եղել, որ տնտեսվարողը մեկ մեքենայի վաճառքից ունենա 20 տոկոս եկամուտ։ Մեզ պարտադրում են ավելի եկամուտ ունենալ, որպեսզի հարկերը շատ լինեն։ Սակայն ոչ ոք իրավունք չունի ինձ ասելու, թե ես ինչքան եկամուտ պետք է ունենամ։ Եթե տոնածառ ներկրողը այդ տոնածառը գնել է 1000 դրամով, ոչ ոք իրավունք չունի նրան ասելու, որ 1100-ով մի վաճառի, այլ վաճառի 1200-ով»,- աաց նա։

Նշենք, որ դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար: Այս փոփոխությունները խորհրդարանի կողմից ընդունվել են նոյեմբերի 16-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել