ԼՂ-ից տեղափոխված երեխաները հենց առաջին օրից դպրոցներում բուլլինգի ենթարկվում, ինչ անել․ աշակերտը՝ Փաշինյանին |news.am|
13:50 - 23 նոյեմբերի, 2023

ԼՂ-ից տեղափոխված երեխաները հենց առաջին օրից դպրոցներում բուլլինգի ենթարկվում, ինչ անել․ աշակերտը՝ Փաշինյանին |news.am|

news.am:  «Ձեր կարծիքով ինչ պետք է անել բուլլերներից խուսափելու համար»,- հարցրեց աշակերտը:

Վարչապետը հետաքրքրվեց՝ աղջկա դասարանում կա՞ն ԼՂ-ից տեղափոխված երեխաներ, ստացավ բացասական  պատասխան։

«Բա ի՞նչ գիտես, որ բուլինգի են ենթարկում», - հարցրեց Փաշինյանը։

«Ընդհանրապես այդ երևույթը կա ամբողջ աշխարհում, ու դա դառնում է միջազգային օրակարգի հարց։ Տիկի՛ն Անդրեասյան, կոնկրետ այս հարցի հետ կապված ի՞նչ կարող եք ասել»,-ասաց վարչապետը:

ԿԳՄՍ նախարարն էլ նշեց, որ ակնհայտ է, որ դպրոցներում կարող են լինել նման խնդիրներ. «Ընդ որում բուլլինգի կարող են ենթարկվել ամենատարբեր երեխաներ։ Այստեղ պետք է շատ ուշադիր լինել, նման դեպքերը շատ դժվար է բացահայտել։ Ընկերները այստեղ ունեն շատ մեծ նշանակություն։ Եթե դասարանում կա վստահելի միջավայր, դպրոցում կան հոգեբաններ, երեխաները կարող են դիմել նրանց կամ այն մեծահասակին, ում վստահում են ու վստահաբար կլինի համապասխան ռեակցիա։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ խնդրին»,- ասաց նախարարը։

Նիկոլ Փաշինյանը ավելացրեց, որ մեծահասկաների արձագանքը նման դեպքերում ևս շատ կարևոր է. «Շատ դեպքերում, երբ իմանում են նման բան կա, մտածում են միանգամից բուլլինգի ենթարկել հենց բուլլինգի ենթարկողին։ Ընդհանրապես նոր միջավայրում հայտնվելը, նաև մեծահասակների համար, ունի խնդիրներ և դրանք պետք է կառավարվեն»,- ասաց Փաշինյանը։

Նշենք, որ կառավարության նիստին ներկա են մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել