Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Անկարան աջակցում է Բաքվի ու Երևանի շփումներին

 |factor.am|
19:31 - 27 նոյեմբերի, 2023

Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Անկարան աջակցում է Բաքվի ու Երևանի շփումներին |factor.am|

factor.am: Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Այս մասին Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ եռակողմ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա նշել է, որ վճռական են հարաբերությունները զարգացնելու հարցում։

«Մենք աշխատում ենք Կովկասում կայունության համար։ Ադրբեջանն «ազատագրել է իր հողերը օկուպացիայից»։ Տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները։ Որպեսզի դա ցույց տանք միջազգային հանրությանը, մենք աջակցում ենք Երևանի և Բաքվի շփումներին։ Կարծում ենք, որ «3+3» հարթակը լավ ձևաչափ է խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Հայաստանը չի կարողանում ճիշտ գնահատել հնարավորությունը»,- ասել է Գյուլերը։

Թուրք պաշտոնյան նաև նշել է, թե ցանկանում են մեծացնել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Գյուլերը հայտնել է, որ երեք երկրները հաջորդ տարի վարժանքներ կանցկացնեն կիբերհարձակումների վերաբերյալ։

«Ադրբեջանն ու Վրաստանը Թուրքիային ամենասերտ ռազմական կապեր ունեցող երկրներն են։ Երեք երկրների համատեղ զորավարժարանությունը նույնպես կամրապնդի մեր հարաբերությունները։ Ցանկանում ենք, որ զորավարժությունները շարունակվեն ապագայում»,- հայտարարել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել