tert.am: Իսրայելն ու պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը համաձայնության են եկել Գազայի հատվածում մարդասիրական հրադադարը ևս երկու օրով երկարաձգելու շուրջ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։
«Կատարի պետությունը հայտարարում է, որ շարունակական միջնորդության շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գազայի հատվածում մարդասիրական հրադադարը ևս երկու օրով երկարաձգելու վերաբերյալ», - գրել է ալ Անսարին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մամուլի քարտուղար Իսմայիլ Հանիյա Թահեր ալ-Նունուն ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ պայմանավորվածությունը «գործելու է նույն պայմաններով»։
comment.count (0)