101 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը |news.am|
09:57 - 30 նոյեմբերի, 2023

101 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը |news.am|

news.am: ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը մահացել է 100 տարեկան հասակում Կոնեկտիկուտի իր տանը։ The Washington Post-ը, որը հրապարակել է մահախոսականը, մեջբերել է նրա խորհրդատվական ընկերության հայտարարությունը:

Մահվան պատճառը չի նշվում։ Սակայն, ելնելով տարիքից, ամենայն հավանականությամբ դա բնական մահ է։

«Որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական և պետքարտուղար՝ նա վերահսկում էր Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը, որը հազվադեպ էր համընկնում նախագահի պաշտոնից դուրս որևէ մեկի կողմից», - խոստովանում է պարբերականը:

Քիսինջերը նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի օրոք եղել է ազգային անվտանգության առաջին խորհրդական և պետքարտուղարը 1969 թվականի հունվարից մինչև 1977 թվականի հունվարը։ Նա հեռացել է պաշտոնից 53 տարեկանում՝ չորս տասնամյակ աշխատելով որպես խորհրդատու՝ ռազմավարական հարաբերությունների գծով աշխարհի կառավարությունների հետ:

Որպես Խորհրդային Միության հետ լարվածության տեսաբան՝ դոկտոր Քիսինջերին քննադատում էին իր դիրքորոշման համար: Ամերիկացի պահպանողականները Մոսկվայի հետ համաձայնության գալու նրա ցանկությունը դավաճանություն են համարել Վարշավայի պայմանագրի մաս կազմող երկրների նկատմամբ։ Բացի այդ, նրան մեղադրել են ամերիկյան արժեքները ոտնահարելու մեջ։

1973 թվականի Մերձավոր Արևելքի պատերազմից հետո Քիսինջերի հայտնի «մաքոքային դիվանագիտությունը» օգնեց կայունացնել հարաբերությունները Իսրայելի և արաբ հարևանների միջև: Ընդ որում, նա միակն էր, ով հիմնավորապես տիրապետում էր երկու կողմերի դիրքորոշումներին, և յուրաքանչյուրին ասում էր միայն այն, ինչը ձեռնտու էր իր նպատակներին ու շահերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել