Միրզոյանը և Քեմերոնը քննարկել են Հայաստան-Մեծ Բրիտանիա հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները
10:57 - 30 նոյեմբերի, 2023

Միրզոյանը և Քեմերոնը քննարկել են Հայաստան-Մեծ Բրիտանիա հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ 30-րդ նախարարների խորհրդի շրջանակներում, որն ընթանում է Սկոպյեում, զրուցել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, վերջերս մեկնարկած Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական երկխոսության շուրջ։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին, Հարավային Կովկասի զարգացումներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել