Անկարան կաջակցի խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին․ Թուրքիայի ԱԽ

 |factor.am|
12:03 - 30 նոյեմբերի, 2023

Անկարան կաջակցի խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին․ Թուրքիայի ԱԽ |factor.am|

factor.am: Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի՝ այս տարվա վերջին նիստը, որը տևել է շուրջ 2,5 ժամ։ Նիստում քննարկվել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունները։

«Ի հավելումն Հայաստան-Ադրբեջան բանակցությունները մշտական խաղաղության պայմանագրով ավարտելուն և այս շրջանակներում Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի՝ գնահատվել են ոչ տարածաշրջանային դերակատարների՝ խնդրին միջամտելու ջանքերը։ Նշվել է, որ մենք կաջակցենք կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր անկեղծ ջանքերին, ինչը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի խաղաղությանը և բարգավաճմանը»,- ասվում է խորհրդի հայտարարության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել