azatutyun.am: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչը Վաշինգտոնում «Թուրան»-ի թղթակցին ասել է, թե խորապես մտահոգված են Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունների առնչությամբ։
«Մենք տեսել են նախնական զեկույցները։ Նախկինի պես խորը մտահոգված են Ադրբեջանում լրագրողների ձերբակալությամբ։ Հետևողականորեն կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հարգել մարդու իրավունքները և բոլորի հիմնարար ազատությունները, ներառյալ ովքեր իրականացնում են կարծիք արտահայտելու ազատությունները», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Վերջին 10 օրվա ընթացքում Ադրբեջանում 5 լրագրող է ձերբակալվել։
comment.count (0)