Պատերազմի սկզբից ի վեր Գազայում զոհվել է 15 500-ից ավելի մարդ
21:51 - 03 դեկտեմբերի, 2023

Պատերազմի սկզբից ի վեր Գազայում զոհվել է 15 500-ից ավելի մարդ

Գազայում «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարած առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պատերազմի սկզբից ի վեր Գազայում սպանվել է 15523 մարդ:

Ըստ Գազայի առողջապահության նախարարության, հոկտեմբերի 7-ին սկսված հակամարտության ընթացքում զոհվել է 291 բուժաշխատող, ոչնչացվել է շտապօգնության 56 մեքենա և նույնքան բուժհաստատություն:

Ըստ իսրայելական կողմի՝ զոհված իսրայելցիների թիվը մոտ 1200 է: 

Գլխավոր լուսանկարում՝ Գազայի հյուսիսը/Al Jazeera


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել