factor.am: Ադրբեջանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին դեկտեմբերի 2-ի ուշ երեկոյան Բաքու է ժամանել Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբին։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա սահմանափակվել է մամուլի համար ադրբեջաներեն կարճ հայտարարությամբ՝ ասելով, որ շատ ուրախ է Ադրբեջան ժամանելու համար։
«Ես անհամբերությամբ սպասում եմ իմ հավատարմագրերը հանձնելու ու աշխատանքը սկսելու հնարավորությանը ամերիկաադրբեջանական հարաբերությունների զարգացման համար և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ»,-ասել է նա ու շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար։
Կարիերային դիվանագետ Լիբիին նոյեմբերի սկզբին պաշտոնում հաստատել էր Սենատը՝ նշանակումից գրեթե մեկուկես տարի անց: Վաշինգտոնը Ադրբեջանում դեսպան չուներ անցյալ ամռանից, երբ Լի Լիցենբերգերը հեռացել էր ծառայությունից։ Լիբիի ժամանումը Բաքու տեղի է ունենում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցից օրեր անց:
comment.count (0)