Առաջարկում եմ դեմ քվեարկել «Հայաքվեի» նախագծին, այն իր հիմնական նպատակը իրականացրել է․ Վլադիմիր Վարդանյան
 |tert.am|
14:01 - 04 դեկտեմբերի, 2023

Առաջարկում եմ դեմ քվեարկել «Հայաքվեի» նախագծին, այն իր հիմնական նպատակը իրականացրել է․ Վլադիմիր Վարդանյան |tert.am|

tert.am: ԱԺ դահլիճից անհրաժեշտ է որոշակի հանրայնացում «Հայաքվե» նախագծի վերաբերյալ, իսկ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը չի պարունակում որևէ հնարավորություն  քաղաքացիական նախաձեռնության հարցով առանձին լսումներ կազմակերպելու։

Այս մասին ԱԺ պետականիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, անդրադառնալով  «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագծին, ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Այդ լսումները կարող են կազմակերպվել կամ հանձնաժողովի կողմից, կամ խմբակցության։ Խմբակցությունն էլ չէր կարող այդ լսումները կազմակերպել։ Կանոնակարգ օրենքը հստակ նախատեսում է հետևյալ կանոնակարգումը, որ նման լսումներ կարող են կազմակերպվել միայն խմբակցության կամ նրա որևէ պատգամավորի կողմից առաջադրված նախագծի հարցով»,- ասաց նա։

Վարդանյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցության կողմից  ներկայացված նախագիծը ինքնուրույն բովանդակություն չունի և ամբողջությամբ վերաբերում է «Հայաքվե» նախագածի բովանդակությանը։

«Առաջարկում եմ պարզապես արձանագրել, որ այս հայտարարությունը կատարել է իր առաքելությունը՝ լսումները կազմակերպվել են, ես անձամբ ուշադիր հետևել եմ լսումներին, լսել եմ այն դատողությունները ու մտքերը, որ հնչել են այդ լսումների ժամանակ։

Այս նախագիծը որևէ այլ ավելացված արժեք չի պարունակում։ Հաշվի առնելով, որ այս նախագծի  հիմնական նպատակը արդեն իսկ իրականացվել է՝ առաջարկում եմ դեմ քվեարկել այս նախագծին»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել