Բայրամովը պնդում է՝ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության համար «պայմանները ստեղծված են» |azatutyun.am|
19:34 - 05 դեկտեմբերի, 2023

Բայրամովը պնդում է՝ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության համար «պայմանները ստեղծված են» |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն որպես Երևանի հետ խաղաղության գործընթացի հիմնական նախաձեռնող շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ, այս մասին Մոսկվայում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ պնդելով, որ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության համար «պայմանները ստեղծված են»։

Բայրամովը նաև հայտարարել է, որ Բաքուն հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացման օգտին, ինչը համարվում է կարգավորման ուղղություններից մեկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել