tert.am: Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքի ընդունմանը. այս մասին, haqqin.az-ի փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Նրանք կարող են դրանք հիմք ընդունել: Եթե հայկական կողմը դա աներ մի քանի տարի առաջ, «հակաահաբեկչական գործողության» (Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակում Արցախի Հանրապետության վրա) կարիք չէր լինի: Սա պատմություն է, և ցույց է տալիս, որ Ադրբեջանը և ոչ թե Հայաստանն է խրախուսել է խաղաղությունը»,- ասել է Ալիևը:
Նա հավելել է, որ Բաքվին պետք են կայուն երաշխիքներ, որ Հայաստանում ռևանշիզմի փորձեր չեն լինի:
comment.count (0)