Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված դեկտեմբերի 9-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 10-ի ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է բնակիչների ներողամտությունը:
comment.count (0)