azatutyun.am: Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Ուշադրության կենտրոնում է եղել Գազայի հատվածի աղետալի հումանիտար իրավիճակը, հակամարտության գոտում տիրող իրավիճակը, հաղորդում է ռուսական կողմը։
Վլադիմիր Պուտինը, ըստ հաղորդագրության, հաստատել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով չընդունելու եւ դատապարտելու դիրքորոշումը, նշել է, որ չափազանց կարևոր է, որ ահաբեկչական սպառնալիքներին հակազդելը խաղաղ բնակչության համար նման սարսափելի հետևանքների չհանգեցնի։
comment.count (0)