factor.am: Ավստրիայի կառավարությունը ներկա պայմաններում չի համաձայնի Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններին։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը՝ ելույթ ունենալով խորհրդարանի անդամների առջև, տեղեկանում ենք Ավստրիայի խորհրդարանի պաշտոնական կայքից։
Նեհամերի կարծիքով՝ Ուկրաինայի նկատմամբ «չպետք է ֆավորիտիզմ լինի», հատկապես Բոսնիա և Հերցեգովինայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ արդեն իսկ շարունակվող բանակցությունների ֆոնին, որը երկար ժամանակ է՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին։
«Ներկա պայմաններում Ավստրիան չի համաձայնի Ուկրաինայի հետ անդամակցության բանակցություններին»,- ասել է կանցլերի։
Նա նշել է, որ «ի նշան համերաշխության՝ Ուկրաինային և Մոլդովային նույնպես պետք է առաջարկվի անդամակցության հեռանկարը», սակայն Ավստրիայի կառավարությունը դեմ է այս երկու պետությունների անդամակցության արագացված ընթացակարգին։ Խորհրդարանում ներկայացված Ավստրիայի Ազատության կուսակցությունը (FPÖ) նույնպես դեմ է ԵՄ-ին անդամակցելու բանակցություններին։ Նա պահանջել է Ավստրիայի վետոն բանակցությունների վրա։ Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նույնպես դեմ էր արտահայտվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններին։
«Ուկրաինան պատրաստ չէ միանալ ԵՄ-ին, և բանակցությունները չպետք է սկսվեն»,- ասել էր Օրբանը։
comment.count (0)